• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը փետրվարի 14-15-ը Ջայպուր քաղաքում կայացած «Usanas» հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 4-րդ համաժողովին

15 փետրվարի, 2025
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը փետրվարի 14-15-ը Ջայպուր քաղաքում կայացած «Usanas» հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 4-րդ համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 14-ից 15-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Ջայպուր քաղաքում կայացած «Usanas» հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 4-րդ համաժողովին (MPAGD 2025), որի գլխավոր հյուրն էր Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը:

Ելույթ ունենալով համաժողովի երկրորդ օրվա բացման խոսքում՝ դեսպան Վ. Աֆյանը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդգծվել է, որ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս՝ նախաձեռնությունն ունի առանցքային նշանակություն տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման և զարգացման առումով, և տվյալ նախագծով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև պատրաստակամությունն անցնելու գործնական քննարկումների փուլ։

Անդրադառնալով հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին՝ ներկայացվել է ՀՀ կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռքբերել:

ՀՀ դեսպանը նաև նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը, կիսելով պատմական խորը կապեր, ընդհանուր արժեքներ և տարբեր ոլորտներում համագործակցության փոխադարձ հանձնառություն, վերջին շրջանի արագ զարգացող աշխարհի մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում, խորացնում են համագործակցությունը առևտրի, պաշտպանության, կրթամշակութային փոխանակման և այլ նախաձեռնությունների ոլորտներում:

Համաժողովի պանելային քննարկումներին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) փորձագետները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: